ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նախապատրաստվում է ազգայինը

Նախապատրաստվում է ազգայինը
23.05.2014 | 13:08

Նոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ մայիսի 21-ին սկսվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավաքը: Հավաքական է հրավիրվել քսաներեք ֆուտբոլիստ ու նրանց մեջ այնպիսիք, ովքեր մինչ այդ չեն եղել ուշադրության կենտրոնում կամ մեծամտորեն արհամարհվել են մարզական վայ-ֆունկցիոներների կողմից: Մարզումներին կհաջորդի հանդիպումների շարք Արաբական Միացյալ Էմիրությունների (Շվեյցարիա, Ժնև, 27. 05), Ալժիրի (Շվեյցարիա, Սիոն, 31. 05), Գերմանիայի (Գերմանիա, Մայնց, 6. 06) ընտրանիների հետ: Տեղեկացնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը երեք հանդիպումներն էլ ցուցադրելու է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ